Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը Բաղդադում վթարի է ենթարկվել
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Բաղդադում, որի հետևանքով 2 մարդ սպացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի ավտոճանապարհի մոտ Դավութօղլուին ուղեկցող մեքենաներից մեկի վարորդը չի կարողացել վերահսկել ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ՃՏՊ:
Նշվում է, որ տուժածներին Բաղդադից տեղափոխել են Թուրքիա: