Մերկելը խնդրել է չեղյալ հայտարարել «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումը
Ռուս-գերմանական «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի համանախագահ Լոթար դե Մեզերը Frankfurter Allgemeine պարբերականի լրագրողներին հայտնել է, որ ինքը դժկամությամբ է կատարել կանցլեր Անգելա Մերկելի անմիջական պահանջը ֆորումի հերթական հանդիպումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Հանդիպումը պետք է կայանար հաջորդ շաբաթ Բեռլինում: Գերմանացի կանցլերի գերատեսչությունն այդ խնդրանքը կապել է տիրող ընդհանուր քաղաքական իրավիճակի հետ: