Բեռլինում էբոլա վիրուսի կասկածանքով տղամարդ է հոսպիտալացվել
Bild պարբերականի փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-ի գիշերը Բեռլինում էբոլա վիրուսի կասկածանքով հիվանդ է հոսպիտալացվել: 34-ամյա տղամարդը թարգմանիչ է աշխատում և նրա մոտ հայտնաբերված ախտանիշերը մատնանշում են, որ վերջինիս մոտ, իրոք, էբոլա վիրուս է առկա: Գրում է Russian.rt.com-ը:
Որոշ ժամանակ առաջ հոսպիտալացված տղամարդն աշխատել է Սիերա Լեոնեի քաղաքացիների հետ:
Գիշերը տղամարդու տանից հնչած շտապօգնության կանչից հետո փողոցը, որտեղ ապրում է տղամարդը փակվել է: Ներկայումս բժիշկները սպասում են հետազոտությունների պատասխանին, որպեսզի որոշվի, թե ինչ հիվանդությամբ է տառապում հոսպիտալացվածը: