Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
Մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որոնք տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վերդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմանում տղամարդն իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդու դի գտել է հայրը, իսկ հրացանը, որով տեղի է ունեցել ինքնասպանությունը, հաշվառված է հոր անվամբ։