Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է 35 սահմանային սյուն։
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: