Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները
![](/timthumb.php?src=disc/21-02-24/d5599f4db5f9a2dfdc97655f0d3fb2e7.jpg&w=450)
Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական 56 առարկա՝ հիմնականում 4-5-րդ դարերի ձիթաճրագներ, նախ հանձնվել է իրենց, համարակալվել, հաշվառվել, որից հետո տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում իրականացվում է նորահայտ գանձերի մաքրման գործընթացը։