ՀՀ սահմանադրությունում Երևանը պետք է հրաժարվի Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից. Բայրամով
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ:
APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
«Հայաստանի սադրանքը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, առանց որևէ հրահրող գործոնի 5 ամսվա կայունությունից հետո, ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն»,- ասել է Բայրամովը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծին՝ Բայրամովն ասել է.
«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»: