Ադրբեջանի նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններում հաղթել է 92,12%-ով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով 92,12 տոկոս կամ ավելի քան 4 միլիոն 567 հազար ձայն»,- ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արձանագրությունը, որը համապատասխան փաստաթղթերի հետ կներկայացվի Սահմանադրական դատարան։
Նախագահի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրդուժը և Ֆուադ Ալիևը, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Մեծ արարման» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, «Միասնական ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը։
Ադրբեջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 մարդ։