Բայրամովը և Դարչիաշվիլին քննարկել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Բաքվի և Թբիլիսիի համագործակցության հեռանկարները:
«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, այդ հարաբերությունների զարգացման ծրագրերն ու հեռանկարները: Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ»,- հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: