Թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը կրկին Երևանում է
Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը (ԱՄՆ) կրկին Երևանում է:
Միայն փետրվարի 3-ին և 4-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում տեղի կունենա «Music of Wandering Cello» խորագիրը կրող հրաշալի համերգային երեկոնները:
Կախարդական ճամփորդություն ժամանակից և տարածությունից դուրս՝ ԱՄՆ-ից հայտնի թավջութակահարի, կոմպոզիտորի և 30 լեզուներով երգող վոկալիստի հետ:
Համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում՝ նվիրված իր նոր ալբոմի` «Սիրո վերածնունդը» թողարկմանը, Յան Մաքսինը կրկին կայցելի Երևան։
Բացի նոր ալբոմում տեղ գտած ստեղծագործություններից, Յ.Մաքսինը կկատարի նաև այլ գեղեցիկ գործիքային ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային երգեր: