Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
Նվագախմբից հայտնում են, որ մաեստրոյի ղեկավարությամբ Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը սպասվում է արդեն այս տարի, փետրվարի 5-ին։
Հիշացնենք, որ Սերգեյ Սմբատյանը 2019 թվականից հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։