2023 թվականին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ այդ երկրում 2023 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«2023 թվականին գրանցված ինքնասպանություններից 180-ը տեղի է ունեցել Բաքու քաղաքում, 440-ը՝ երկրի այլ շրջաններում»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ 2022 թվականին ինքնասպանություն էր գործել 609 ադրբեջանցի։