Աշխատանքից ազատվել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սուբխան Բեքիրովը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, «Զինվորական ծառայության մասին» կանոնակարգի համապատասխան կետի համաձայն՝ ադրբեջանական բանակի մի քանի պաշտոնյաներ, ուղարկվել են պահեստազոր և թոշակի են անցել` տարիքի հետ կապված։
Պահեստազոր ուղարկվածների թվում է նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբխան Բակիրովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաշտպանության ազգային համալսարանի ղեկավար Հեյդար Փիրիևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ցամաքային զորքերի այժմ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը ուղարկվել է պահեստազոր։
Հակառակորդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է պաշտպանության փոխնախարար, ինչպես նաև` ցամաքային զորքերի հրամանատար։