Հիփոթեքային վարկերի շուկայում 25-30 տոկոսի աճ ունենք. Նուրիբեկյան
Վերջին երկու տարիներին ունենք շատ էական աճեր անշարժ գույքի շուկայում եւ հիփոթեքի շուկայում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:
«Եթե վերջին ամիսների գները նայենք, անշարժ գույքի շուկայում դեռեւս գների աճ ունենք, ակտիվությունը պահպանվում է, թեեւ տեմպը նվազել է:
Հիփոթեքային վարկերի շուկայում 25-30 տոկոսի աճեր ունենք արդեն երկու տարի, մինչդեռ տնտեսության մնացած ճյուղերը այդքան վարկավորում չեն կլանել: Մենք այդտեղ ռիսկեր ենք տեսնում՝ կապված գների հավասարակշիռ մակարդակներից բարձր լինելու հետ: Այս պահին մենք անհավասարակշռությունների մեծանալ չենք դիտարկում, բայց որոշ անհավասարակշռություններ տեսնում ենք: