Հայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցանակաբաշխության կայքը, 15 ֆիլմերը ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 կտավներից։
Վերջնական շորթլիստը հայտնի կդառնա 2024 թվականի հունվարի 24-ին։ Վերջնական շորթլիստում կմնա 5 ֆիլմ։
Առաջին անգամն է, որ որևէ հայկական ֆիլմ հայտնվում է անվանակարգի երկրորդ փուլում։