ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Բելառուսի դեմ պատժամիջոցների խստացումը
![](/timthumb.php?src=disc/26-07-23/b872eff6ab021cddce1ecb6d956f9499.jpg&w=450)
ԵՄ-ին կից մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) կարողացել է համաձայնեցնել հակաբելառուսական պատժամիջոցների խստացումը։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է իսպանական նախագահությունը Եվրամիության Խորհրդում։
«Այսօր ԵՄ դեսպանները պայմանավորվել են սահմանափակիչ միջոցներ ընդունել՝ նկատի ունենալով իրավիճակը Բելառուսում եւ Բելառուսի մասնակցությունն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային»,- նշվել է հրապարակման մեջ։ Դրանում ընդգծվել է, որ «միջոցները նախատեսում են [պատժամիջոցների] ցուցակում ներառել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»։