Կկայանա «Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին:
Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով վարել տարբեր սոցիալական էջեր, կտիրապետեն SMM-ի ողջ գործիքակազմին, ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն, կստանան շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ:
Դասընթացի ընթացքում կբացահայտվեն սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման գործիքակազմն ու մեթոդաբանությունը։