Դերասանուհի Ամանդա Բայնսը կրկին հայտնվել է հոգեբուժարանում
Դերասանուհի Ամանդա Բայնսը ևս մեկ շաբաթ կանցկացնի հոգեբուժական հաստատությունում՝ հոսպիտալացումից հետո 72-ժամյա պարտադիր բուժումն ավարտելուց հետո։ Այս մասին TMZ-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Ինսայդերը պարզաբանել է, որ այս ընթացքում արտիստը բժիշկների հսկողության տակ է լինելու։ Ըստ տեղեկությունների՝ դերասանուհին իրեն լավ էր զգում հաբեր ընդունելուց հետո։ Այնուամենայնիվ, ըստ ինսայդերի՝ Բայնսը կրկնում է հոգեկան հիվանդների մեծամասնության համար բնորոշ սխալը՝ դերասանուհին դադարում է դեղորայք ընդունել, հենց որ վիճակը բարելավվում է։
Հունիսի 17-ին աստղը ձերբակալվել է Լոս Անջելեսի իրավապահների կողմից։ Ոստիկանության հաղորդագրությունների համաձայն՝ Բայնսը վտանգ է ներկայացրել իր և մյուսների համար, ուստի որոշվել է նրան ուղարկել բուժման։ Հստակեցվում է, որ Բայնսն ինքն է զանգահարել ոստիկանություն և հայտնել ինչ–որ վիրավոր կնոջ մասին։
Դերասանուհին երկրորդ անգամ է հայտնվել հոգեբուժարանում․ մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Բայնսը հոսպիտալացվել է։ Դերասանուհին մերկ շրջել էր Լոս Անջելեսում և զանգահարել 911։