Չարենցավանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում հունիսի 18-ին տեղի կունենա «Արամ Խաչատրյան 120» խորագրով համերգ՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի № 3 Սիմֆոնիան («Սիմֆոնիա-պոեմ»)՝ գրված մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար (ղեկավար՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան):
Համերգին կհնչի նաև Ս. Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը (մենակատար՝ Վահագն Մարգարյան):
«Արամ Խաչատրյան 120» խորագրով համերգի մեկնարկը նախատեսված է ժամը 19:00-ին, միջոցառմանն աջակցել է ԿԳՄՍՆ-ն։