Աբիսինյան, բենգալյան եւ բիրմայական․ փորձագետները նշել են կատուների ամենախելացի ցեղատեսակները
Հետազոտողները մի շարք փորձեր են անցկացրել եւ ուսումնասիրել, թե ինչպես է տնային կատուների հարմարվողականությունն ու հետաքրքրասիրության մակարդակը կապված նրանց մտավոր ունակությունների հետ:
Պարզվել է, որ ամենախելացիները աբիսինյան, բենգալյան եւ բիրմայական կատուներն են, ինչպես նաեւ կորնիշ ռեքսը եւ շոտլանդական կախականջը։
Սակայն փորձագետները նշում են, որ կատուների ինտելեկտը «չափելու» ստանդարտ թեստ դեռ գոյություն չունի։
Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ կատուների որոշ ցեղատեսակներ կարող են ավելի ակտիվ կամ ընկերասեր լինել մարդկանց նկատմամբ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կենդանի եզակի է, եւ ցեղատեսակների մեջ կան զգալի տարբերություններ: