Մոուրինյոն առաջարկ է ստացել Պորտուգալիայի հավաքականից
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իտալական «Ռոմայի» 59-ամյա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Ֆեդերացիան Մոուրինյոյին առաջարկել է համատեղել աշխատանքը ազգային թիմում եւ «Ռոմայում»։
Սպասվում է, որ առաջիկա օրերին կհեռացվի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիան 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին։