Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Էլզա Հոսկը կրկնել է Քերի Բրեդշոուի կերպարը
33-ամյա շվեդ թոփ մոդել և Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Էլզա Հոսկը լուսանկար է հրապարակել Քերի Բրեդշոուի կերպարով՝ մերկ մարմնին վերնաշապիկով։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Մոդելը լուսանկարվել է մերկ մարմնի վրա ծավալուն վերնաշապիկով՝ գծավոր պրինտով։ Մոդելն այն ամբողջացրել է շագանակագույն կաշվե գոտիով՝ մեծ ճարմանդով և վզին ոսկե շղթայով։ Կոշիկներից մոդելն ընտրել է երկար ժապավեններով բարձրակրունկ սանդալներ։
Մեկնաբանություններում երկրպագուները հիշել են «Sex and the city» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Քերի Բրեդշոուի խորհրդանշական կերպարը։ Դրվագներից մեկում հերոսուհին հագել էր տղամարդու ձյունաճերմակ վերնաշապիկ ու լրացրել այն գոտկատեղին սև գոտիով։
Օգոստոսի սկզբին Էլզա Հոսկը թողարկեց հագուստի իր բրենդը։ Helsa Studio ապրանքանիշը կգործարկվի 2022 թվականի սեպտեմբերին։