Այցելեցի Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար. Կարո Փայլան
![](/timthumb.php?src=disc/03-09-22/2f279514501ef82103584693e830f575.jpg&w=450)
Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մուշ և Վան իր այցելությունից` կից գրելով.
«Այցելեցի Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար։ Զանոնք վերականգնելու, նորոգելու գլխաւոր պատասխանատուն անշուշտ Թուրքիոյ կառավարութիւնն է։ Սակայն որպէս հայ ժողովուրդ, պէտք է յիշենք մեր ժառանգութիւնը, պէտք է հետապնդենք անոնց վերականգնումը»։