Երևան, 19.Հունիս.2024, 00:00 |
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատ... Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պար... ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելությ... Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Սուր... Պուտինը ժամանել է Հյուսիսային Կորեա Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարու... Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հ... Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Kia»-ն և «Fo... Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեց... Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունե... Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ... Ավելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-... Կյանքից հեռացել է Համելտ Գևորգյանը Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար կարող են տ... Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվ... Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ... Երևանի լանդշաֆտային ձևավորումը՝ շուրջ կես միլ... Լրագրողների նկատմամբ ուժ կիրառածները պետք է պ... Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ... Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր.... Երևանում կկազմակերպվի նոր վճարովի ավտոկայանատ... «Բրիջերթոնների» աստղ Նիկոլա Քոկլանը նկարահանվ... Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարութ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային... Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավ... Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունա... Եթե հիմա Փաշինյանը հանրաքվեի մասին է խոսում, ... Ադրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրա... Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջ... Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի զին... Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող ն... Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բեն... Առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի․ Աննա Հ... Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի ... ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել... ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հ... Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան... ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էս... Արցախի թեմի առաջնորդը առաջիկա օրերին կհանդիպի... Երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ է հայտնաբե... Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների... Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել կա... Տաշիրի շրջակայքում պտտահողմ է ԱՄՆ-ն ձգտում է թույլ չտալ, որ Լիբանանի հարավո... Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրո... 7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությու... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Է... Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամո... ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հան... Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտ... ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատ... ՌԴ Ռոստովի շրջանի Ազով քաղաքում անօդաչու թռչո... Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է ... Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետան... ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունի... «Նորից հանդիպեցի Մինասին». Տիգրան Մանսուրյանն... Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հր... Աստղագուշակ` հունիսի 18-ի համար Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թ... Երեք անձ կալանավորվել է տարեց տղամարդու նկատմ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, ո... Արմավիրում ապահովագրական ընկերության աշխատակի... Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրե... Բայդենը 50 միլիոն դոլար կծախսի Թրամփին վարկաբ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասու... Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և... Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ճանապարհին ... Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ին... Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ... Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հր... Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պո... Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ին... Երևան-Բաթումի-Երևան գնացքը շուտով կսկսի ուղևո... Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժող... Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստան... Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության ... ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում. «Իր... Սյունիքը մաղել են. «Հրապարակ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆ... ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլ... Վարչապետն Իշխանասարում այցելել է ինտենսիվ այգ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է կամավ... Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապ... Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կառուցվել ... ՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ը... Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1... Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է. Ֆրան... Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan»-ը վրաերթի է...

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:

Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չի լինելու: Այն բաց է լինելու բոլոր այցելուների համար։ «Հիշատակի եռերգություն» խորագրով ծրագրի շրջանակում միջոցառումների մեկնարկը տրվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, երբ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ներկայացրեցին Մոցարտի Ռեքվիեմը: Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել տասից ավելի պատվիրակություններ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և այլն:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

ՃԱՆԱՉՈՒՄ

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորև, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ և հռչակագրեր

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև - 13 փետրվարի, 2020թ.

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև - 12 դեկտեմբերի, 2019թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև - 30 հոկտեմբերի, 2019թ.

Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ - 26 ապրիլի, 2019թ.

Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը - 10 ապրիլի, 2019թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ.

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև - 26 ապրիլի, 2017թ.

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ.

Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև - 01 օգոստոսի, 2016թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ.

Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ.

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ.

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ.

Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ.

Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ.

Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ.

Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ.

Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.

Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ.

Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ.

Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 4 մարտի, 2010թ.

ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում - 19 նոյեմբերի 2007թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 10 հոկտեմբերի, 2007թ.

Չիլի, Սենատի որոշում - 7 հուլիսի, 2007թ.

Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ.

Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.

Լիտվա, Ասամբլեայի որոշում - 15 դեկտեմբերի, 2005թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 28 սեպտեմբերի, 2005թ.

Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում - 14 հուլիսի, 2005թ.

Գերմանիա, Խորհրդարանի որոշում - 15 հունիսի, 2005թ.

Արգենտինա, Սենատի որոշում - 20 ապրիլի, 2005թ.

Լեհաստան, Խորհրդարանի որոշում - 19 ապրիլի, 2005թ.

Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում - 21 դեկտեմբերի, 2004թ.

Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում - 30 նոյեմբերի, 2004թ.

Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.

Արգենտինա, Սենատի հռչակագիր - 31 մարտի, 2004թ.

Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.

Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.

Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում - 16 դեկտեմբերի, 2003թ.

Արգենտինա, Սենատի որոշում - 20 օգոստոսի, 2003թ.

Կանադա, Սենատի որոշում - 13 հունիսի, 2002թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 28 փետրվարի, 2002թ.

Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.

Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.

Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.

Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում - 16 նոյեմբերի, 2000թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 15 նոյեմբերի, 2000թ.

Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.

Լիբանան, Խորհրդարանի որոշում - 11 մայիսի, 2000թ.

Շվեդիա, Խորհրդարանի զեկույց - 29 մարտի, 2000թ.

Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.

Բելգիա, Սենատի որոշում - 26 մարտի, 1998թ.

Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում - 3 ապրիլ, 1997թ.

ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.

Հունաստան, Խորհրդարանի որոշում - 25 ապրիլ ի, 1996թ.

Կանադա, Համայնքների պալատի որոշում - 23 ապրիլի, 1996թ.

Ռուսաստան, Դումայի որոշում - 14 ապրիլի, 1995թ.

Արգենտինա, Սենատի որոշում - 5 մայիսի,1993թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 18 հունիսի, 1987թ.

ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.

Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում - 29 ապրիլի, 1982թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ.

ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.

Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.

ԱՄՆ Սենատի որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.

ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.

ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.

Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.

Կազմակերպություններ

Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում - 20 սեպտեմբերի, 2016թ.

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ.

Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.

YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.

Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.

Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.

Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.

Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.

Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.

Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.

ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.

Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.

ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ.

Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ

ԱՄՆ- 50 նահանգ

Ավստրալիա- Նոր Հարավային Ուելսի նահանգ

Արգենտինա-Կորդոբայի նահանգ, Բուենոս Այրեսի նահանգ

Կանադա- Բրիտանական Կոլումբիա, Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը), Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը), Ալբերտա

Շվեյցարիա-Ժնևյան կանտոն, Վոդ կանտոն

Մեծ Բրիտանիա-Ուելս

Իտալիա- 40 քաղաքային և նահանգային խորհուրդ

Իսպանիա- 27 համայնք, քաղաք

Բելգիա- Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև

Ավստրիա- Վիեննա

Ուկրաինա-Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաք

Մեքսիկա- Միչոական նահանգ։

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատ... Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պար... ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելությ... Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Սուր... Պուտինը ժամանել է Հյուսիսային Կորեա Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարու... Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հ... Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Kia»-ն և «Fo... Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեց... Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունե... Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ... Ավելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-... Կյանքից հեռացել է Համելտ Գևորգյանը Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար կարող են տ... Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվ... Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ... Երևանի լանդշաֆտային ձևավորումը՝ շուրջ կես միլ... Լրագրողների նկատմամբ ուժ կիրառածները պետք է պ... Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ... Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր.... Երևանում կկազմակերպվի նոր վճարովի ավտոկայանատ... «Բրիջերթոնների» աստղ Նիկոլա Քոկլանը նկարահանվ... Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարութ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային... Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավ... Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունա... Եթե հիմա Փաշինյանը հանրաքվեի մասին է խոսում, ... Ադրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրա... Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջ... Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի զին... Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող ն... Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բեն... Առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի․ Աննա Հ... Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի ... ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել... ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հ... Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան... ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էս... Արցախի թեմի առաջնորդը առաջիկա օրերին կհանդիպի... Երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ է հայտնաբե... Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների... Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել կա... Տաշիրի շրջակայքում պտտահողմ է ԱՄՆ-ն ձգտում է թույլ չտալ, որ Լիբանանի հարավո... Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրո... 7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությու... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Է... Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամո... ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հան... Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտ... ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատ... ՌԴ Ռոստովի շրջանի Ազով քաղաքում անօդաչու թռչո... Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է ... Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետան... ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունի... «Նորից հանդիպեցի Մինասին». Տիգրան Մանսուրյանն... Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հր... Աստղագուշակ` հունիսի 18-ի համար Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թ... Երեք անձ կալանավորվել է տարեց տղամարդու նկատմ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, ո... Արմավիրում ապահովագրական ընկերության աշխատակի... Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրե... Բայդենը 50 միլիոն դոլար կծախսի Թրամփին վարկաբ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասու... Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և... Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ճանապարհին ... Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ին... Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ... Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հր... Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պո... Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ին... Երևան-Բաթումի-Երևան գնացքը շուտով կսկսի ուղևո... Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժող... Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստան... Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության ... ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում. «Իր... Սյունիքը մաղել են. «Հրապարակ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆ... ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլ... Վարչապետն Իշխանասարում այցելել է ինտենսիվ այգ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է կամավ... Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապ... Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կառուցվել ... ՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ը... Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1... Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է. Ֆրան... Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan»-ը վրաերթի է...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan