Սադրիչ ու կրքոտ կերպարանք․ Լիլի Մորտոյի նոր լուսանկարը
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Instagram-յան էջում հրապարակված կադրում Մորտոն ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է մուգ երանգի ջինսե տաբատ, բաց երանգի ջինսե վերնաշապիկ, լաքապատ բարձրակրունկներ։ Լիլին ընդգծված շպար է ընտրել, արձակել է վարսերը։ Նա կերպարանք է ընդունել նստած, իսկ հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում հեշթեգով նշել է «#Մորտոնավիրուս» բառը։
Տեսանյութը` այստեղ:
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Մորտոն ներկայացել էր սեքսուալ կերպարում։ Նա կրում էր վագրային պրինտով ուլտրակարճ զգեստ, բարձրակրունկներ։ Լիլին արձակել էր երկար վարսերն ու վառ շպար ընտրել։ Դերասնուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չէր կատարել։ Սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին հղել նրան՝ գրելով․ «Սեքսուալ», «Հրաշք», «Ամենասիրուն», «Շատ հմայիչ տեսք ունես», «Գեղեցկության գագաթնակետ», «Ասես Բարբի տիկնիկ լինի»։